Վարչապետը առաջարկում է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիներում պետական դրոշի առկայության հարցը

Metropolitan Epifaniy of Kyiv, Head of Ukraine church, leads an Orthodox Christmas service at Kyiv Pechersk Lavra monastery in Kyiv on January 7, 2023. (Photo by Sergei SUPINSKY / AFP)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվային հարթակներից մեկում տեղադրել է տեսանյութ, որը վերնագրել է «Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը»։

Տեսանյութի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է քննարկման առարկա դառնա Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիներում, դրանց մուտքերի մոտ կամ ներսում։ Ըստ նրա՝ նման պրակտիկան ընդունված է մի շարք երկրներում։