Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում առկա անվստահության և անվտանգության ծավալների աճը դարձել է օր-օրի ավելի նկատելի։
Ըստ անանուն աղբյուրի, վարչապետի տեղաշարժի համար այժմ ոչ միայն հանվում է ամբողջ ոստիկանական զորք, ԱԱԾ ջոկատայիններ և ուժեղացված թիկնազոր, այլև անգամ յուրայինների, կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ էլ իրականացվում են խիստ անվտանգային միջոցառումներ։
Օրինակ, կառավարության նիստերին մասնակցողների հեռախոսները հավաքվում և տեղադրվում են կառավարության շենքի շքամուտքում՝ հատուկ փակվող արկղերի մեջ, որոնց նմանությամբ արկղեր կան սուպերմարկետներում։ Այս պրակտիկան սկսվել է այն բանից հետո, երբ կառավարության անդամներին հանձնարարվել է ներկայանալ նիստերին առանց իրենց բջջային հեռախոսների։
Ըստ աղբյուրի՝ այս քայլը հիմնավորված է ոչ միայն վարչապետի, այլև կառավարության անդամների միմյանց նկատմամբ եղած անվստահությամբ, որը հասել է իր գագաթնակետին Հովիկ Աղազարյանի դեպքից հետո։