Կառավարությունը բանակցություններ է սկսել շաքարավազի ներկրման շուրջ

Հրապարակ թերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարության աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ և դիզվառելիք ներմուծելուն զուգահեռ, ընթանում են բանակցություններ նաև շաքարավազի ներկրման հարցերով։

Ըստ աղբյուրների՝ այդ հարցում շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների կողմից «սրտի օլիգարխ» անվանվող Սամվել Ալեքսանյանը, ով համարվում է շաքարավազի ներկրման մոնոպոլիստ։ Այսպիսով, նրա՝ շաքարավազի ներկրման մոնոպոլիան ամրապնդելու նպատակը, ըստ էության, իրականություն կդառնա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։