ՔՊ խմբակցությունում տիրում է անառողջ մթնոլորտ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունում վերջին շաբաթներն անառողջ մթնոլորտ է տիրում։ Ըստ իմ աղբյուրների՝ խմբակցության անդամները մրտում են միմյանց դեմ, յուրաքանչյուրը փորձում է իր դիրքերը ամրապնդել՝ մյուսներին ներկայացնելով որպես թշնամի։

Այս լարվածության հիմնական պատճառը փետրվարին կայանալիք ՔՊ համաժողովն է, որտեղ պետք է ձեւավորվի նախընտրական ցուցակը։ 280 առաջարկվող անունից պետք է ընտրել 50-ին, որոնք կզբաղեցնեն ցուցակի առաջին տեղերը։ Այս պայքարը դարձել է անզիջում, և յուրաքանչյուր պատգամավոր փորձում է հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ գրավել։

Խմբակցության ներկայացուցիչները նույնիսկ վախենում են խոսել միմյանց հետ՝ խուսափելու համար ագրեսիվ վարքագիծից։

Այս մթնոլորտի հետևում կանգնում է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ խմբակցության ընդհանուր դիրքորոշումը։ Ըստ իմ աղբյուրների՝ խմբակցության գրեթե բոլոր անդամները նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված և «թույն են շնչում» նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը։