ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես տեղեկացնում են իմ աղբյուրները, քննարկում են մի նախագիծ, որի համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի առողջապահության նախարարության հետ՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։
Ըստ իմ աղբյուրների՝ միավորման դեպքում նախարար Արսեն Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։
Այս նախաձեռնությունը, ինչպես նշում են իմ աղբյուրները, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել։ Շատ աշխատակիցներ այն դիտարկում են ոչ թե որպես կառավարման բարեփոխում, այլ որպես իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։
Քննադատները նշում են, որ Արսեն Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն։ Նրա պաշտոնավարման օրոք տեղի ունեցած տարբեր իրադարձություններ, որոնք ներկայում քննվում են իրավապահ մարմիններում, այդ անվստահության հիմնական պատճառներից են։ Ամենախոշոր դեպքերից մեկը՝ «Քովիդ-19» համաճարակի հետ կապված գործն է, որի մի մասը արդեն ուղարկվել է դատարան, մյուս մասով՝ ընթանում է նախաքննություն։ Ըստ քննադատների՝ նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց և վիճահարույց։
Պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ ստանալ հաջող չեղավ։