Կաթողիկոսական տեղապահի առաջնային խնդիրը կլինի նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզին, որը ես մի քանի օր առաջ հրապարակել էի, վերաբերող մեկնաբանություններից մեկը վերաբերում է կաթողիկոսական տեղապահի ընտրությանը։

Իրոք, դա առաջին քայլն է։ Կարևոր է, որ այս ընտրությունը տեղի ունենա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոններին համապատասխան։ Իմ գիտելիքներով, այս գործընթացը իրականացվում է եպիսկոպոսաց դասի կողմից։

Այս հարցում ես որևէ այլ առաջարկ կամ մոտեցում չունեմ։ Ցանկանում եմ ընդգծել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային և ամենակարևոր խնդիրը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը։