Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցն են քննարկել ՌԴ փոխարտգործնախարարն ու Ալիևի օգնականը։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կայացած խորհրդակցությունների շրջանակում ՌԴ արտգործնախարարության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ադրբեջանի նախագահի օգնական Սամիր Շարիֆովը բանակցություններ են վարել։

Բանակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 8-11-ը Բաքվում։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը մանրամասն քննարկել են մի շարք տարածաշրջանային հարցեր, որոնցից առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմը հայտնել է, որ կարող է աջակցել այդ գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին կնքված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների վրա։