Ամերիկյան Politico թերթի համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունը կարող է Գրենլանդիայի նկատմամբ իր վերահսկողությունը սահմանել արդեն շատ կարճ ժամանակահատվածում։ Այս հնարավորությունը դարձել է աշխարհաքաղաքական մեկ այլ հրատապ թեմա։
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ այս քայլի իրականացումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին կամ հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ։
Politico-ի կողմից հարցված փորձագետներն ու պաշտոնյաները նշել են, որ այս ռիսկը «իրական և լուրջ» է։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից կիրառվող մեթոդները, հավանաբար, կտարբերվեն 2019 թվականին Վենեսուելայի նկատմամբ կիրառված մոտեցումից։
Փորձագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ի ռազմական գործողության փոխարեն կարող են օգտագործվել քաղաքական ազդեցության գործիքներ։ Այսպիսով, ԱՄՆ-ի կառավարությունը կարող է փորձել ազդեցություն գործադրել տեղի քաղաքական գործիչների վրա, այդ թվում՝ նրանց կաշառելու միջոցով։