ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԱՄՆ դեսպանատնի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական հրամանատարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները։ Այս համագործակցությունը ներառում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներին աջակցությունը։