Իշխանությունները ծրագրում են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն իրենց կողքից «հեռացնել» այն անձանց, որոնք, ըստ իշխանությունների, խանգարում են կամ ունեն ցածր ռեյտինգ։ Այս քայլի մասին հայտնի է դարձել վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունից հետո։
Ըստ աղբյուրների՝ վարչության նիստում Փաշինյանը հստակ հորդորել է, որ բոլոր ՔՊ-ականները իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։ Այս քաղաքականության գործնական իրագործման վառ օրինակը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Հռիփսիմե Հունանյանի հեռացումն է։
ՔՊ-ի վարչությունը նրան հրավիրել է և հայտնել, որ նրա հանրային ելույթները և հայտարարությունները դարձել են կուսակցության վարկաբեկման պատճառ։ Հունանյանը, անակնկալի է եկելով նման վերաբերմունքից, տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին և արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։ Բացի այդ, նրան հորդորել են հրաժարվել նաև 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելուց՝ հայտնելով, որ նման հնարավորություն նրան չի թույլատրվելու։ Հունանյանը այժմ գտնվում է ծանր հոգեվիճակում՝ շոկի մեջ, քանի որ նման վերաբերմունքը նախապես չի սպասել։
Այս իրադարձությունները շարունակում են ՔՊ-ի ներսում կատարվող կադրային փոփոխությունների շարքը։ Նախկինում նույն պաշտոնից սմս-ով հրաժարական էր տվել Նարեկ Զեյնալյանը, որից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվել էր Լուսինե Բադալյանը։
Այս պայմաններում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար միակ թեկնածուն, որն ունեցել է նպատակ դառնալ այդ պաշտոնի տերը, պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ ՔՊ-ն նախկինում մերժել էր նրա թեկնածությունը՝ նախընտրելով Հռիփսիմե Հունանյանին, և այժմ կրկին հայտնվել է «կոտրած տաշտակի» առաջ։ Ըստ աղբյուրների՝ չի բացառվում, որ Լուսինե Բադալյանի թեկնածությունը ևս կրկին քննարկվի։